ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ծա՜նր է վարչապետի գլխարկը

Ծա՜նր է վարչապետի գլխարկը
13.05.2014 | 01:03

Կարելի էր կարծել` Տիգրան Սարգսյանի հրաժարականով, Հովիկ Աբրահամյանի վարչապետացմամբ նույն «Աբրահամյան-ոչիշխանական քառյակ» «դաշինքը» պետք է ուղղակի հովվերգության մեջ լիներ` ցանկությունների ու ամբիցիաների բավարարման տեսանկյունից:
Բայց, արի տես, ամեն բան նոր է սկսվում: ՈՒ դեռ կարգին չբեմած, նրանց ամբիցիաների «անիվն ընկնում է ծանոթ փոսը»:
ա) Ակնհայտ է` որքան էլ ոչիշխանական քառյակում «ասողը» ԲՀԿ-ն է… Ձգենք պաուզան։ Բանն այն է, որ ԲՀԿ-ում կա ներքին բախում` Քոչարյան-Աբրահամյան թևերի միջև: Ընդունելով, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարում Ծառուկյան-Աբրահամյան-Քոչարյան «դաշինքը» շահերի ընդհանրություն ունի, այնուհանդերձ, Հովիկ Աբրահամյանի նկատմամբ ԲՀԿ-ում սողացող դրսևորումներ կան շատ պարզ պատճառով. Ռ. Քոչարյանը չի ցանկանում, որ Աբրահամյանը, որպես վարչապետ, դույզն-ինչ հաջողի:
բ) Տարընթերցումներ կան նաև ոչիշխանական քառյակում: Ինքնին որդեգրումը, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու, բոյկոտելու է կառավարության ծրագիրը, արդեն իսկ լուրջ ֆիասկո է Հովիկ Աբրահամյանի համար, որը վարչապետ էր նշանակվել եթե ոչ հանրության բոլոր շերտերի, ապա գոնե ԲՀԿ-ի համար ընդունելի լինելու համար։ Բայց ահա նրա կառավարության ծրագիրը մի կերպ (հաշվի առնենք, որ ՕԵԿ-ն էլ չկա) կկարողանա ստանալ դրական քվե:
Չնայած շատ հետաքրքիր կլինի, որ հանկարծ դա էլ չստանա, ԲՀԿ-ի բոյկոտի պատճառով (երբեք մի ասա` երբեք. եթե ՀՀԿ-ի մի քանի պատգամավորներ այդ պահին դահլիճում չլինեն, ստիպված կլինեն կիրառել ուրիշի փոխարեն քվեարկելու հայտնի տարբերակը, իսկ այդ դեպքում արդեն ավելի լավ է աբրահամյանական բեմող կառավարությունը գետինը մտնի, քան կրկին հետ` կառավարություն գնա, որովհետև Տիգրան Սարգսյանինը կառավարության ծրագրի իր սուրը վեց տարի շարունակ փառքով է դրել պատյան):
գ) Այսպիսով, թե՛ «կուտակայինը», թե՛ կառավարության ծրագիրը կդառնան այն գերեզմանը, որը խիստ բարեհաջող կփորվի ոչ միայն «հրաշալի քառյակի», այլև այդ «հրաշալիների հրաշափառմամբ» կառավարության աթոռին բազմած Հովիկ Արգամիչի համար` դեռ «չշինած տունը, չտնկած ծառը, չունեցած որդին» կորցնելու տեսանկյունից:
դ) Ահա և հասանք ամենակարևորին: Հովիկ Աբրահամյանը կարող է վարչապետական գլխարկի կուպրային ծանրությունը թեթևացնել լոկ ԲՀԿ-ին խնդրելով, աղերսելով, որ կողմ քվեարկի յուր կառավարության ծրագրին, ինչպես կողմ քվեարկեց Գալուստ Գրիգորիչի ընտրությանը: Մասնակի համաձայնություն տա «կուտակայինի» յուր իմիտացիոն խաղերին` ժամանակ շահելու համար: Ասել է` սա Արգամիչի և ոչ Սերժ Սարգսյանի խաղն է դառնում: Որպես առաջին բեմել:
ե) Ահա՜, այ հենց այստեղ էլ, ինչպես ասում են, տեղի կունենա Արգամիչի գերեզմանափորության վերջին արարը: Ո՛չ, ոչ «Դեմի» ձեռամբ, որն իբր «չի հանդուրժում» կուտակայինի նկատմամբ նոր կառավարության «խաղերը» (ինչպես երևում է` «Դեմը», բացի Տիգրան Սարգսյանից և Վլադիմիր Գասպարյանից, բոլորին լավ էլ հանդուրժում է):
զ) Այստեղ արդեն խաղի մեջ է մտնելու ՕԵԿ-ը, որն էլ հիմնովին մնալու է նոր կառավարության կոկորդին՝ թե՛ կուտակայինի, թե՛ ծրագրի մասով: Որովհետև այն, ինչ անում էր քառյակը Տիգրան Սարգսյանի ու չի անում Հովիկ Աբրահամյանի կառավարության նկատմամբ, անելու է ՕԵԿ-ը, որն արդեն իսկ սեփական կուտակային օրենքի նախագիծ է «ստեղծել», ու, որքան տեղյակ ենք, արդեն իսկ մերժել է համագործակցությունը ծրագրի մասով:
Իսկ որ ՕԵԿ-ը պակաս «լիրբ» չէ ընդդիմադիր լինելու հարցում, տե՛ս նրա անցած ուղին` ի ցուցանք ԲՀԿ-ի իմիտացիոն ընդդիմամարտության:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ